Ի՞նչ է պետք Միշոյին «արթնացնելու» համար - News @ Hopar
Armenian audio & video archive
 

Календарь

«    May 2012    »
MoTuWeThFrSaSu
 123456
78910111213
141516 17181920
21222324252627
28293031   

   News

Ի՞նչ է պետք Միշոյին «արթնացնելու» համար
Просмотров: 528 | Комментарии:

«Իմ լեզուն», այսպես է Միշոյի չորրորդ ձայնասկավառակը, որի շնորհանդեսը կայացավ երեկ «Kami» ակումբում: CD-ն թողարկելու համար ռեփերն աշխատել է 3-4 ամիս: «Սկզբում ուզում էի ինչ-որ երկիմաստ, եռիմաստ անուն մտածել, ինչպես սովորաբար անում եմ, սակայն, երբ «Իմ լեզուն» երգն արդեն պատրաստ էր, հասկացա, որ դա ամենահամապատասխան անունն է այս CD-ի համար, քանի որ այդ արտահայտությամբ ես ասում եմ ինչպիսին է իմ լեզուն, ինչպիսին եմ ես, կյանքիս այս փուլը, ալբոմս… Պարզ արտահայտություն է, բայց շատ բան է ասում»,- MaxInfo.am-ի հետ կիսվեց ռեփերը:



Սերժոն պատմեց, որ «Իմ լեզուն» ավելի կոշտ ալբոմ է. «Ինչպես նախորդ` «Զրո» CD-ն, այս մեկը ևս ավելի հասուն ունկնդիրների համար է: Կարծում եմ դա շատ լավ և ճիշտ էվոլուցիա է ռեփի մեջ»:







Ռեփերը խճճվել է երգերի մեջ… նա պատմեց, որ դեռ չի կողմնորոշվում, որ ստեղծագործության հիման վրա տեսահոլովակ նկարահանի, քանի որ ձայնասկավառակում ընդգրկված բոլոր երգերն արժանի են տեսահոլովակ ունենալու. «Էս ալբոմից դեռ չեմ հոգնել, երբ հոգնում ես, զգում ես, որ երգից ես ավելի քիչ հոգնել ու ավելի հեշտ ես կողմնորոշվում, որը կցանկանայիր տեսահոլովակով տեսնել»: Չնայած տարբերակների շատ լինելուն՝ Միշոն խոստացավ, որ առաջիկայում անպայման կկողմնորոշվի ու մինչև նոր տարի երկրպագուներին նոր տեսահոլովակ կհանձնի: Այսքանով, սակայն, ռեփերի առաջիկա ծրագրերը չեն սահմանափակվում: Նա նախատեսում է դեկտեմբերին հանդես գալ մեծ մենահամերգով, որն էապես կտարբերվի իր ունեցած ակումբային համերգներից. «Այս պահին միայն տեղի խնդիր ունենք, քանի որ այս ոճի երաժշտությունն ամեն տեղ չի կարող մատուցվել»:



Ի՞նչ է պետք Միշոյին «արթնացնելու» համար







«Ովքեր գիտեն ես ով եմ, ինձ հենց իրանք արթնացրին»,- «Ով եմ ես» երգում ասում է Միշոն և պարզաբանում, որ «արթնացնողներն» իր շրջապատի անդամներն են. «Խոսքն ընտանեկան, ընկերական և նույնիսկ ոչ շատ մտերիմ մարդկանց մասին է: Ինձ «արթնացնում» են բոլոր նրանք, ովքեր ինձ ոգևորում են՝ գնահատելով արածս աշխատանքը»:



«Ով եմ ես» երգը ձայնագրելու համար Միշոն համագործակցել է աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի հետ: Երգի վերջնական տարբերակը ռեփերին շատ է դուր եկել, քանի որ համահունչ է ստացվել. «Տիկոն հասկանում է մենք ինչ ենք անում, մենք էլ հասկանում ենք, թե նա ինչ կարող է անել: Արդյունքում ստացվել է ջազային տարրերով հիփ-հոփ գժոտ երգ»: Տիգրանի հետ հետագա համագործակցության վերաբերյալ Միշոն ասաց, որ առայժմ այս երգով կբավարարվեն. «Դա պիտի համով լինի»,- կարծում է ռեփերը:







Ալբոմում ներառված են համագործակցություններ նաև Էմմիի, “3.33” խմբի, Սաշի և Գոգայի հետ: Երգերի մեծ մասն, ինչպես կարելի էր կռահել, Սերժոն է գործիքավորել, սակայն այս անգամ աշխատանքներին մասնակցել է նաև Ալմո Բիթը: Սերժոյի համար կարևոր է այն փաստը, որ հայ թիմի բոլոր ձայնասկավառակները տարբերվում են մեկը մյուսից և ամեն անգամ նոր ասելիք են ունենում. «Շատ լավ, թարմ ալբոմ է ստացվել՝ իսկական հայկական հիփ-հոփ»:







Շնորհանդեսի օրը երկրպագուների հետ Միշոյի հանդիպմանը հաջորդել է «afterparty»-ն՝ ընկերական միջավայրում, որի ժամանակ ռեփերը հանդես է եկել կենդանի կատարումներով: Միշոն ասաց, որ երեկոյան հանդիպմանը երկրպագուներ չեն լինելու. «Երկրպագուներիս համար հիմա մի երգ կերգեմ, իսկ երեկոյան արդեն ակումբը փակելու ենք: Կոնտեքստն այնպիսին է լինելու, որ, կարծում եմ, անչափահասների տեղն էլ չի… Ուղղակի մենք մերոնցով նշելու ենք»,- եզրափակեց ռեփերը:


minsk apartments
Նյութը պատրաստեց Ամալյա Հովհաննիսյանը
 

Comments

No comment
Only authorized users can leave comments
 

Google Adsense

Armenian slang

ckckal - Ցկցկալ
tjjal - Տժժալ
biti - Բիթի
ktavat - Կտավատ
mi vaxt - Մի վախտ
vnushkvel - Վնուշկվել
kishkvel - Կիշկվել
ramsavat - Ռամսավատ
duduk aper - Դուդուկ ապեր
kash kalamash - Կաշ-կալամաշ
jogel - Ջոգել
kildim - Կիլդիմ
gudulot - Գուդուլոտ
qyalantar - Քյալանթար
ghamaz - Ղամազ
fazere qcats - Ֆազերը քցած
tintirit - Տինտիրիտ
dant - Դանթ
xipij - Խիպիժ
brjvel - Բռջվել
chamrvel - Չամռվել
bldo - Բլդո
kayfalom - Կայֆալոմ
habrgel - Հաբռգել
gyada - Գյադա
parchak - Փառչակ
qyartu - Քյառթու
chuxan - Չուխան
qucha - Քուչա
loshvel - Լոշվել
bejura - Բեջուռա
bltcnel - Բլթցնել
muxanat - Մուխանաթ
gyornapshtik - Գյոռնափշտիկ
birch - Բիռճ
krtats bugha - Կռտած բուղա
pacha - Փաչա
gyabrlamish - Գյաբռլամիշ
tndzlar - Տնդզլար
loksh - Լոքշ
talda - Տալդա
apal-tapal - Ափալ-թափալ
xiayamat - Ղիամաթ
qdzip - Քձիպ
qoqel - Քոքել
besampt - Բեսամփթ
baradi - Բառադի
chndrlo - Չնդռլո
hoplo - Հոպլո
kutok - Կուտոկ
valakush - Վալակուշ
sftuc - Սֆթուց
havai - Հավայի
yaxshi - Յախշի
Borzi - Բօռզի
oqolo bodrushi - Օքոլո բոդրուշի
anglamaz - Անգլամազ
sagh salamat - Սաղ սալամաթ
HOPAR.am
 
Copyright © 2008-2012 by Hopar. All rights reserved.